September 26

Աշուն օր

  • Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը սովորի՛ր բերանացի (անգիր)։
  • Կատարի՛ր բանաստեղծության ներքևում դրված առաջադրանքները։

    Սևուկ ամպեր վար եկան
  • Օրան, օրան,
  • Սարի վրա շար եկան։
  • Ծագեց առավոտ
  • Պաղեց, սառավ օդ։
  • Գոռաց երկինք, բուք արավ,
  • Հևաց, հևաց.
  • Ծերուկ երկիր սուգ արավ։
  • Ճաքեց հեռուն ամպ,
  • Երկիր դողաց-բա՛մբ։
  • Բողբոջ արև շող կապեց,
  • Դողաց, սողաց,
  • Արյուն-ամպից քող կապեց։
  • Վառեց լեռան լանջ,
  • Լեռան ցավատանջ։
  • Տեղաց անձրև մաղ տալով,
  • Մարմանդ-մարմանդ,
  • Հոգնած տերև շաղ տալով։
  • Երկիր քուն դրավ,
  • Եվ թռչուն թռավ։
  • Հուզված առուն փախ տվավ
  • Սողուն-սողուն,
  • Ձորում մշուշ կախ տվավ։
  • Քամին ելավ վեր,
  • Արավ տարուբեր։
  • Մոխիր ամպեր ժիր եկան
  • Դալուկ-դալուկ,
  • Սարի վրա ցիր եկան։
  • Հալեց աշուն օր
  • Կյանքիս սևավոր։
  • Առաջադրանքներ
  • Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
  • վար եկան – իջան
  • շար եկան – շարվեցին
  • բուք արավ – սառեց
  • սուգ արավ – սգաց
  • շող կապեց – շողաց
  • մաղ տալով – մաղալով
  •  շաղ տալով – շաղելով
  •  փախ տվավ – փախչեց
  • կախ տվավ – կախվեց
  • ցիր եկան – ցրվեցին
  •  Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • օրան – քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի
  • պաղեց – ցուրտ, սառն
  • հևաց – արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ
  • մարմանդ – մեղմ, հանդարտ, մարմանդ քամի,
  • դալուկ – Դժգույն, գույնը գցած, գունատ
  • Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
  • առավոտ – լուսաբաց
  • արև – արեգակ
  • քող – շղարշ
  • քուն – նինջ
  • մշուշ – մառախուղ
  • քամի – հողմ
  • ժիր – վառվռուն

September 25

Հայրենագիտության ընթերցանության նյութեր, Հայրենագիտություն

Կոմիտաս վարդապետ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիա Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր դժվարությունները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ։
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող։Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

https://youtube.com/watch?v=p9XXR2NskMM%3Ffeature%3Doembed
September 25

Present Simple Tense

Present Simple-ը օգտագործվում է, երբ խոսում ենք․

  • Սովորությունների, կրկնվող գործողությունների մասին
    I go to school every day.
  • Ընդհանուր ճշմարտությունների և փաստերի մասին
    The sun rises in the east.
  • Ժամանակացույցների, ծրագրերի մասին
    The train leaves at 7 o’clock.

Դրական (Affirmative)

  • I / You / We / They + բայ (բազային ձև)
    They play football.
  • He / She / It + բայ + -s / -es
    She plays football.

Բացասական (Negative)

  • I / You / We / They + do not (don’t) + բայ
    We don’t like coffee.
  • He / She / It + does not (doesn’t) + բայ
    He doesn’t work here.

Հարցական (Question)

  • Do + I / you / we / they + բայ?
    Do they speak English?
  • Does + he / she / it + բայ?
    Does she speak English?

Սովորաբար օգտագործվում են always, usually, often, sometimes, never, every day, on Mondays, at weekends և այլն։

Վարժություն 1․ Լրացրու (բայը փակագծում)

  1. He (plays) football every Sunday.
  2. They go (not / go) to school on Saturdays.
  3. she (likes) pizza?
  4. My mother (cooks) very well.
  5. We (watch) TV every evening.

Վարժություն 2․ Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. She (likes) apples.
  2. They (play) in the yard.
  3. He (don’t / doesn’t) go to school on Sunday.
  4. Do you read books?
  5. My cat (likes) milk.

Վարժություն 3․ Լրացրու (բայը փակագծում)

  1. My father works (work) in an office, but he (not / work) on Sundays.
  2. The train (leave) at 7 o’clock every morning.
  3. Anna usually (studyes) in the library, but sometimes she (watches) TV.
  4. your teacher (speaks) French?
  5. Tom (goes) to the park and (play) with his dog.

Վարժություն 4․ Find Someone Who… (Գտիր մեկին, ով…)

Narek plays football every weekend
Hera doesn’t like milk
Shake reads books every day
goes to school on Saturday
Lyusi watches TV in the evening=

Վարժություն 5. Թարգմանիր հայերենից անգլերեն (Present Simple)

  1. Ես ամեն օր դպրոց եմ գնում։
    I go school every day
  2. Նա ամեն առավոտ խմում է կաթ։
    She drink milk in every
  3. Մենք երբեք մուլտֆիլմեր չենք դիտում։
    we don’t watch films.
  4. Թոմը ամեն շաբաթ շաբաթօրյակին ֆուտբոլ է խաղում։
    Tom play football every
  5. Մայրիկս շատ լավ է ճաշ պատրաստում։
    Mom cooks very good.
  6. Դուք օրվա ընթացքում գրքեր եք կարդո՞ւմ։
  7. Նրանք սովորաբար երաժշտություն լսում են դասերից հետո։
    They are
  8. Հետո նա իր շան հետ զբոսնում է։
  9. Մենք երբեք շտապելով չենք գնում դպրոց։ (harry)
  10. Ուսուցիչը ամեն օր անգլերեն է դասավանդում։
September 23

Բազմապատկման հաշվեկանոնը

Նախ  վերհիշենք, թե ինչպես ենք բազմանիշ թիվը բազմապատկում միանիշ թվով։

x643
3
1929

Այժմ բազմանիշ  թիվը  բազմապատկենք երկնիշ   թվով:

x456
65
+2280
2736
29640

Այժմ    բազմանիշ   թիվը   բազմապատկենք  եռանիշ  թվով:

x5462
123
+16386
10924
5462
671826

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտեք արտադրյալը

208x911

x208
911
208
+208
416
43888

735x624

x735
624
2940
+1470
4410

6374x285

x6374
285
31770
+2192
748
128490

5678x1234

x5678
1234
22712
+17034
11356
5678
7484652

2 Աստղանիշների փոխարեն գրե՛ք բաց թողնված թվանշանները:

x532
7
3724

3. Փակագծերը տեղադրե՛ք այնպես, որ ստացվի հավասարություն․

(5×4+6)∙10=260

(52+8) x(3+7)=600

4. Առաջին հացթուխը, 4 ժամ աշխատելով, երկրորդից 20 հացով ավելի թխեց։ 1 ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը 1 ժամում թխում է 10հաց։
10 x 4 = 40
40 + 20 = 60
60 : 4 = 15

5. Երկու տուփում միասին կա 37 մատիտ: Պարզել, թե որքա՞ն մատիտ կա տուփերից յուրաքանչյուրում, եթե հայտնի է, որ առաջին տուփում կա երկրորդ տուփի մատիտների քանակի կեսից 4-ով ավելի մատիտ:

Տնային առաջադրանքներ

1․ Գտեք արտադրյալը

314 25

x314
25
+1570
628
7850

189x563

x189
563
567
+1134
11907

1239x571

x1239
571
1239
+8673
6195
707469

9584x657

x9584
657
67088
+47920
48504
5396688

2 Աստղանիշների փոխարեն գրե՛ք բաց թողնված թվանշանները:

x2
3
84
x 67
8
536

3. Փակագծերը տեղադրե՛ք այնպես, որ ստացվի հավասարություն:

8 x (6 + (2 x 7))=160

3 x ((4 + 6) x 5)=150

September 19

Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետու­թյուն

Дата: 26 сентября 2023Автор: flouradavtian60280 Комментарии

images

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելյան բարձրադիր մասը: Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր  են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:

Հայաստանի Հանրապետության մայրա­քաղաքը Երևանն է: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞րտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
    Հայաստանի հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս մասում:
  2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
    4090
  3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
    Արագած:
  4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
    Հրազդանը, Որոտանը, Դեբեդը:
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
    բրոնզ և երկաթ:
  6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
    Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը:
  7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
    Քանի, որ Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ:
  8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
    Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
  9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:
    եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ:
  10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
  11. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:
    Պետք է չաղտոտել տարացքը, չկռվել, միշտ իրար օգնել և լավ սովորել:
September 18

Email*

Անուն, ազգանուն

Դպրոց

Դասարան

1. Նշիր 2 մետաղ և 2 ոչ մետաղ։

2.  Ո՞ր հատկությունն ունեն գրեթե բոլոր մետաղները (փայլ, ճկունություն, էլեկտրահաղորդականություն, թե՞ գույն)։

3. Ո՞ր մետաղն է ամենաթեթևը։
Լիթիում

4. Ո՞ր ոչ մետաղն է անհրաժեշտ մարդու շնչառության համար։
թթվածին

4. Փորձարարական առաջադրանք․

Փորձ. 1 «Ալյումին և քացախ»

Անհրաժեշտ նյութեր՝ ալյումինե փայլաթիթեղ, քացախ։

Ընթացքը` Փայլաթիթեղի կտոր դնել փոքր բաժակի մեջ, վրան լցնել քացախ։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Նկարագրե․ք, փորձեք բացատրել։

Փորձ 2․ «Մետաղի ջերմահաղորդականություն».

Անհրաժեշտ նյութեր՝  մետաղական գդալ, պլաստիկ գդալ, թեյի բաժակ տաք ջրով։

Ընթացքը` Մետաղական և պլաստիկ գդալները դնել տաք ջրի մեջ։ Մի քանի վայրկյան հետո դիպչել դրանց բռնակներին։ Մետաղական գդալի բռնակը շուտ է տաքանում։ Ինչո՞ւ։

Պատասխանները կարող եք ուղարկել՝ տեղադրելով տեսանյութի հղումը։

Առաջադրանքը կազմեց Գայանե Խաչատրյանը:

September 18

Հայոց լեզու 5

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

 Օրինակ՝

ասեղ (4) – ա, ս, ե, ղ:
Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8

Արմատ – Ա,ր,մ,ա,տ:
 Յերերալ – Յ,ե,ր,ե, ր, ա, լ
Երազ – յ,ե,ր,ա,զ:
 որոտ – Վ,ո,ր,ո,տ:
 տերև –
որոշում – վ,ո,ր,ո,շ,ու,մ:
երևելի – յ,ե,ր,ե,վ,ե,լ,ի:

24.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ – 9 տառ 10 հնչյուն
ոլոռ – 4 տառ 5 հնչյուն
ողնաշար – 7 տառ 8 հնչյուն
հրշեջ – 5 տառ 6 հնչյուն
գրքույկ – 6 տառ 7 հնչյուն
բարև – 4 տառ 5 հնչյուն
կարևոր – 6 տառ 7 հնչյուն
բաճկոն – 6 տառ 6 հնչյուն
ոտք – 3 տառ 4 հնչյուն
երամ – 4 տառ 5 հնչյուն

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Վանկ

25.Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր – մար-դա-սեր, կառապան – կա-ռա-պան, ձեռագիր

ձեռագիր -ձե-ռա-գիր, հեռագիր-հե – ռա-գիր, մեղեդի – մե-ղե-դի, բարեկամ

-բա-րե-կամ,աշակերտ – ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան

օղապարան-օ-ղա-պա-րան, օրինակ – օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:
Առնվազն մեկ հնչյունից:

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:
Ձայնավոր

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ – ա – րա – հետ (3), կածան կա – ծան(2), հերոս – հե- րոս (2), բերանբաց բե – րան – բաց(3), արկածային – ար – կա – ծա -ին

(4), արդարադատ – ար – դա – րա – դատ (4), կարգապահ – կար – գա – պահ (3), հերթական – հեր – թա – կան (3),

մատակարարել – մատ – ա – կար – ել (5), ազատասեր  – ա – զատ – ա – սեր(4):

27.Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև -տերև
ա-րև-մուտք – արևմուտք
ա-րև-կող – արևկող
Տա-թև – Տաթև

28.Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  և– երը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:

29.Տրված վանկերը միացրո´ւ:  Ընդգծվածներն ինչո՞ւ են կոչվում գաղտնավանկ:

 Օրինակ՝

սըր-տոտ – սրտոտ:

Գը -լուխ – գլուխ
աս-տըղ աստղ, հռ- ֊չակ – հռչակ, գը-նացք – գնացք, վըխ -տալ – վխտալ, ան-կըրկ -նե-լի – անկրկնելի, շը-րըխ-կան շրխկան, թըռ-վը-ռալ – թռվռալ, կըրկ-նու-թյուն կրկնություն, ձե-ռըն-տու ձեռնտու:

30.Տրված բառերը վանկատի´ր՝  գաղտնավանկի ը –երը  գրելով:

Կըրկին, դըռնբաց, երբեմն, գըրքային, կըրակ, ուրեմըն, ծանըր, սըրտաբաց, զըվարթ, տըխրել, խըմբավորել:

September 17

Ծիրանի ծառը

  • Կարդա՛ Վ․ Սարոյանի  «Ծիրանի ծառը» պատմվածքի երրորդ մասը։
  • Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
  • Կատարի՛ր պատմվածի վերջում դրված առաջադրանքները։
  • Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:




    Հարցեր և առաջադրանքներ
  • Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  • Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
    Այո
  • Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
  • Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
    Մենք բարձրացանք դպրոցի ծառերից մեկը և նույն ձև փախանք, երբ տեսանք ընկեր Անժելայից:Մենք հասցրեցինք քաղել երկու ընկույզ որոնք, որ մեզ պետք էին:
  • Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :
    ամպար – պահեստ
    առաջնորդ – ղեկավար
    վճռական – վերջնական, հաստատակամ
    հնազանդ – ենթարկվող
    հռչակավոր – հայտնի
  • Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :
    վեհանձն – ստոր
    Վճռական – անվճռական
    հնազանդ – ըմբոստ
    մատղաշ – հասուն
    խակ – հասած


September 17

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։ 

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285 

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

Դասարանական առաջադրանքներ 

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

  • 8‧(7+5)=96
  • 4‧(91+64)=620
  • (375+58) ‧2=866
  • (119+32) ‧100= 15100

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․ 

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200 

  • 132‧70+70‧68 = 70 x (132 + 68) =200 x 70 = 14000
  • 973‧37-27‧37 = 37 x (973 – 27) = 37 x 946 = 35002
  • 388‧99+12‧99 = 99 x (388 + 12) = 99×400=39600
  • 462·120-462·70 = 462x(120 – 70) = 462 x 50 = 23100

3. Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․ 

Օրինակներ՝ 

194‧40+194‧50+19410=194‧(40+50+10)=194‧100=19400 

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200 

  • 251·256+251·122+251·34 = 251 x (256 + 122 + 34) = 251 x 412 = 103412
  • 361·145+361·53+361·52 = 361 x (145+53+52)=361 x 250 = 90250
  • 164·243-164·53-164·9 = 164x(243-53-9)=164 x 181=29684

4. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։ 
16 x 56 = 896
896 – 837 = 59

5․ Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։ 
256 +80 = 336
336 + 112 = 448

Տնային առաջադրանքներ 

1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

  • 6‧(9+6)= 90
  • (37+5)‧20= 840
  • (10-3)‧11= 77
  • (11-9)‧12= 24

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․ 

  • 7‧3+7‧5+7‧2 = 7x(3+5+2)=70
  • 4‧9+4‧11+4‧3 = 4x(9+11+3)=92
  • 25‧2+25‧3+25‧5 = 25x(2+3+5)=25×10=250
  • 32‧16+32‧4+32‧5 = 32x(16+4+5)=32×25=800

3.  Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։ 
137 – 15 = 122
122 : 2 = 61

September 17

Me and My Friends

Hello! My name is David and I am eleven years old.
I have many friends at school, but my best friend is Aram. He is in the same class with me. Aram is twelve years old. He is tall and very smart.

Aram loves playing football and he is the captain of our school team. He also likes maths and always helps me with my homework. I like drawing and reading adventure stories. Sometimes we play football together, and sometimes we sit in the library and read books.

We are very different, but we never fight. Aram is friendly and helpful, and I am happy to have such a best friend.

Հարցեր տեքստի հիման վրա

  1. How old is David 11
  2. Who is David’s best friend Aram
  3. How old is Aram 12
  4. What is Aram good at?
  5. What does David like drawing
  6. Where do they sometimes sit together?
  7. Why is David happy?

Լրացնելիք վարժություն (Fill in the gaps)

Complete the sentences with the correct words:

  1. David is 11 years old.
  2. Aram is David’s Aram friend.
  3. Aram is the captain of the school football team.
  4. David likes drawing and reading adventure stories.
  5. Aram always helps David with his homework.

Նոր բառապաշար

friend, best friend, classmate, kind, funny, smart, helpful, tall, short, hobby, play football, read books, draw, sing, dance

Find someone who…
likes playing football Narek

likes reading books Emili

likes drawing Arine

can help with homework Emili

is tall Narek

is funny or kind Katrin